Հիմնադրվել է 2000թ. որպես անձի արդյունավետության և ներդաշնակության զարգացման կենտրոն «Անահիտ Տերա» անունով: 2012թ. կենտրոնն ընդլայնվել և տեղափոխվել է Ձորաղբյուր և մինչ օրս գործում է նոր անունով` «Այա Մարիա» առողջարանային հանգստի SPA կենտրոն:
Կենտրոնի հիմնադիր տնօրենն է հոգեբան – առողջագետ Անահիտ Հակոբյանը:
Շքեղ SPA ծառայություններից զատ, «Այա Մարիա»-ն իրականացնում է հատուկ առողջարանային և հոգեբանական ծրագրեր, մասնավորապես՝ կոուչ սեսիաներ, հոգեբանական խորհրդատվություն, կինոթրեյնինգներ և արտ թերապիա:
Առողջ մարմնում առողջ հոգի և հակառակը՝ առողջ միտքը նպաստում է մարմնի առողջացմանը: Հետևելով այս սկզբունքին «Այա Մարիա»-ն իր այցելուներին առաջարկում է ԴԵՏՈՔՍ համալիր ծրագիր (օրգանիզմի մաքրման հատուկ ծրագիր), որի արդյունքում օրգանիզմը երիտասարդանում է, առողջանում, կարգավորվում է քունը, հանգստանում են նյարդերը: Ծրագիրը հնարավորություն է տալիս ձերբազատվելու ավելորդ քաշից, իսկ տարեկան բաժանորդագրությունից օգտվողները կմոռանան ինչ է հիվանդությունը:
Կենտրոնում իրականացվում են համալիր միջոցառումներ` ուղղված մարդու ֆիզիկական և հոգևոր առողջությանը:
«Այա Մարիա»-ի գեղեցիկ այգում ամռանն իրականացվում են յոգայի պարապունքներ, իսկ այգուն կից թոնրատանը առաջարկվում է լավաշի թխման ինտերակտիվ ծրագիր, ներառյալ լավաշի թխման արարողություն, ազգագրական երգ ու պար (կենդանի կատարում):
«Այա Մարիա»-ում տիրող խաղաղ միջավայրը, թարմ լեռնային օդը, մաքուր աղբյուրի ջուրը և ԱՌՈՂՋ ՍՆՈՒՆԴԸ ստեղծում են հատուկ պայմաններ լիարժեք հանգիստ վայելելու և վերալիցքավորվելու համար: Կենտրոնում հյուրընկալվող ռուս զբոսաշրջիկի կարծիքով՝ «Այա Մարիան ոչ միայն լիարժեք հանգիստ է և առողջացում, այլև երազած դրախտ երկրի վրա»:
ԱՅԱ ՄԱՐԻԱ՝ ՀՈԳՈՒ ԵՎ ՄԱՐՄՆԻ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ:
Ես չէի սիրում տնտեսագետի իմ մասնագիտությունը և մեկնեցի Մոսկվա ուսանելու մանկավարժություն: Ինստիտուտն ավարտելուց հետո սկսվեցին իմ փորձությունները: Միշտ մտածել եմ, որ հիվանդանալու դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի: Սա էր իմ համոզմունքը:
Իմ պատմությունը սկսվեց նրանից, որ դիմեցի ատամնաբուժի և արդյունքում արյանս մեջ վարակ անցավ: Սկսվեց երկար պայքարը վարակի դեմ: Դիմելով բժիշկներին, 8 ամսվա ընթացքում ստացա 12 կուրս հակաբիոտիկային բուժման և կորցրեցի դիմադրողականությունս, ձեռք բերեցի դիսբակտերիոզ, օրգանիզմս էլ վերջնականապես թուլացավ: Չունեի ուժ, առողջություն և էներգիա: Մշտապես գտնվելով անկողնային վիճակում՝ ջերմաստիճանս 37.3 էր, ունեի մրսածության զգացողություն և հարբուխ: Հակաբիոտիկների շնորհիվ էլ մաշկիցս սկսեց տհաճ հոդ գալ: Առողջացման որևէ հույս չկար:
Ողջ ընթացքում դիմեցի բազմաթիվ մասնագետների: Չօգնեցին ոչ բժիշկները և ոչ էլ դեղամիջոցները: Փորձեցի նաև հեքիմական բաղադրատոմսեր, բայց կրկին անարդյունք: 7 տարվա ընթացքում ստացիոնար բուժում ստացա Երևանի և Մոսկվայի տարբեր հիվանդանոցներում: Ի վերջո, նաև ձեռք բերեցի ավելորդ 15կգ քաշ:
Կորցնելով վերջին հույսը՝ պատահմամաբ ձեռքիս տակ ընկավ Գ. Մալախովի գրքերը, որոնք լույս սփռեցին թունելի վերջում: Դա բոլորովին նոր և լիովին ուրիշ ճանապարհ էր: Սկսեցի օրգանիզմս մաքրել սովաբուժությամբ: Սկսեցի 3 օրից և աստիճանաբար հասա մինչև 30 օրվա: Արդյունքն անհավատալի էր: Կարծես ես վերածնվեցի: Վերականգվեցին ուժերս, դիմադրողականությունս: Ձեռք բերեցի ֆիզիկական թեթևություն և թռիչքի զգացողություն հոգում: Այս ամենն ինձ ստիպեց մտածելու մարդկային օրգանիզմի մասին: Գիտակցեցի, որ մեր օրգանիզմը ոչ միայն ֆիզիկական մարմին է, այլև մի բազմաշերտ կառուցվածք: Սկսեցի ուսումնասիրել անատոմիա, առողջագիտություն, այուրվեդա, բիոէներգետիկա: Ընդունվեցի հոգեբանության ֆակուլտետ, դարձա ընտանեկան հոգեբան և նեյրո լինգվիստիկ ծրագրավորման պրակտիկ մասնագետ, այնուհետև միջազգային որակավորմամբ կոուչ: Ստեղծագործական էներգիան այնքան մեծ էր, որ սկսեցի գրել գրքեր, նկարահանեցի գիտահանրամատչելի ֆիլմ “Մտքի ուժը, վիրուս մտքեր և սիրո ուժը”, իսկ 45 տարեկանում լույս աշխարհ եկավ իմ 3-րդ դուստրը:
Միտքը, որ հնարավոր է վերականգնել առողջությունն առանց քիմիական դեղամիջոցների, ինձ հանգիստ չէր տալիս: Այդ ժամանակ էլ ամուսնուս հետ որոշեցինք կառուցել առողջարանային կենտրոն, որը բոլորովին նման չի լինի հիվանդանոցի: Մարդիկ այստեղ իրենց կզգան դրախտում:
Այսքան փորձությունների և կտտանքների միջով անցնելուց հետո, հասկացա որքան կարևոր է ուշադրություն դարձնել ներքին հիգիենային: Չէ որ ցանկացած տեխնիկական սարք ունի իր պահպանման կանոնները: Նույնիսկ ավտոմեքենան տարեկան գոնե մեկ անգամ անցնում է տեխ. զննում: Իսկ մեր օրգանիզմը մենք անխնա շահագործում ենք մինչև, պատկերավոր ասած, "դանակը չի հասնում ոսկորին": Այսպիսով, անհրաժեշտ է մաքրել ոչ միայն մեր ֆիզիկական մարմինը, այլև մտքերն ու էմոցիաները: Այդ նպատակով էլ որոշեցի ստեղծել ՏՈՏԱԼ ԴԵՏՈՔՍ ծրագիրը:
ՏՈՏԱԼ ԴԵՏՈՔՍԸ նախ և առաջ պրոֆիլակտիկա է, ինչպես նաև տարբեր հիվանդությունների բուժման և քաշի կարգավորման միջոց:
25 տարի զբաղվում եմ հոգեբանությամբ և օգնում եմ մարդկանց մաքրել մտքերը, վերանայել վարքը և բնավորությունը, նոր սովորություններ մշակել, որի հետևանքով կարգավորվում են շատ անցանկալի խնդիրներ: 8 տարվա ընթացքում ունեցել ենք 3000 այցելու, որոնք թողել են բացառապես դրական արձագանքներ:
Դետոքս հաճախորդների կարծիքների տեսաձայնագրությունները տեսնելու համար սեղմել այստեղ:
Հարգելի այցելու,
Շնորհակալ կլինենք, եթե կիսվեք Ձեր տպավորությամբ մեր կենտրոնի մասին։ Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար։
Հարգելի այցելու,
լրացրեք ինֆորմացիան գնի հայտ ուղարկելու համար և մեր աշխատակիցները 3 աշխատանքային օրվա ընթացքում կապ կհաստատեն Ձեզ հետ։