ԱՐՏ և SPA

 

Փաթեթը բաղկացած է 3 մասից.
1. Art ծրագիր՝ ընտրությամբ. նկարչական արտ ծրագիր, երաժշտական գործիքներով արտ ծրագիր, պար
2. SPA պրոցեդուրաներ՝ ընտրությամբ.
- օֆուռո (կաղնե տակառ)
- ֆիննական շոգեբաղնիք
- հայկական արքունի շոքեբաղնիք 
- կապսուլա 
3. Առողջ սնունդ

Փաթեթը նախատեսված է`
• զույգերի համար: Art ծրագիրը շատ հաճելի և օգտակար է զույգերին, օգնում է ավելի լավ հասկանալ միմյանց, ավելի ներդաշնակ դառնալ միմյանց հետ, լիցքաթափվել և լցվել դրական լիցքերով:

• ընտանիքի, ինչպես նաև ծնող և երեխա համադրության համար: Երեխան մասնակցում է art ծրագրին, իսկ ծնողը օգտվում է SPA-ից: Ավարտին միասին վայելում են կենտրոնի առողջ սնունդը:
Art ծրագիրը շատ օգտակար է երեխաներին: Ծրագրի շնորհիվ երեխաները լիցքաթափվում են, դառնում ներդաշնակ իրենք իրենցև շրջապատի հետ, ինչպես նաև բացահայտում սեփական տաղանդներն ու ռեսուրսները:

• ընկերական կամ կոորպորատիվ խմբի համար: Ծրագիրը խմբերի դեպքում արդյունավետ տարբերակ է լիցքաթափվելու, միասին ինտերակտիվ ժամանակ անցկացնելու և մտերմանալու համար: Հատկապես կորպորատիվ խմբերի դեպքում հրաշալի միջոց էթիմային զգացողության ամրապնդման համար:

“ART & SPA” փաթեթը կարելի է ձեռք բերել և մեկանգամյա տարբերակով և աբոնեմենտային տարբերակով:

Ի՞նչ է art ծրագիրը /արտ թերապիան/
Արտ ծրագրի ժամանակ օգտագործվում են հատուկ մշակված art տեխնիկաներ, վարժանքներ, խաղեր, որոնք ստեղծագործական գործընթացի միջոցով նպաստում են անձնային աճին, լիցքաթափմանը, տրամադրության բարձրացմանը, ինքնաճանաչմանը, ինքնաարտահայտմանը, սեփական մտքերի և զգացմունքների ներդաշնակեցմանը, ստեղծագործական կարողությունների, տաղանդների, ռեսուրսների ու հնարավորությունների բացահայտմանն ու զարգացմանը, միջանձնային հարաբերությունների բարելավմանը, ինքնագնահատականի բարձրացմանը, դժվար իրավիճակներից ելքերի հայտնաբերմանը, անհրաժեշտության դեպքում նպաստում են նաև սթրեսի հաղթահարմանը:

Մասնակիցներին սպասվում է անմոռանալի և զվարճալի ժամանց, դրական լիցքեր:

Նկարչական art ծրագրի ժամանակ օգտագործում ենք զանազան ներկեր. գուաշներ, ջրաներկեր, յուղամատիտներ, մատիտներ, մարկերներ:
Երաժշտական art ծրագրի ժամանակ օգտագործում ենք զանազան հետաքրքիր հնչողությամբ երաժշտական գործիքներ:
Նկարչական art ծրագրին և երաժշտական art ծրագրին մասնակցելու համար պարտադիր չէ տիրապետել որևէ երաժշտական գործիքի կամ նկարչական հմտությունների:

Հարգելի այցելու,

լրացրեք ինֆորմացիան գնի հայտ ուղարկելու համար և մեր աշխատակիցները 3 աշխատանքային օրվա ընթացքում կապ կհաստատեն Ձեզ հետ։