Վոկալ Արտ Ծրագիր

photo

Երգելը բացի իր գեղագիտական բնույթից, նպաստում է էմոցիոնալ լարվածությունից ազատվելուն, բարձրացնում է տրամադրությունը, բարերար ազդեցություն է ունենում ընդհանուր օրգանիզմի վրա: Հնում, մասնավորապես հին հայկական մշակույթում, երգը կենցաղի անբաժան մասն է կազմել. աշխատանքային երգերն օգնել են, որպեսզի աշխատանքը հեշտ անցնի ու սիրով:
Ծրագրին մասնակցելու համար պարտադիր չէ երգել իմանալ կամ ունենալ ձայնային տվյալներ:

Ծրագիրը ներառում է`

  • Ձայնային վարժանքներ
  • Շնչառական վարժանքներ
  • Երգեցողություն, երգեր

Աբոնեմենտը ներառում է ամսվա ընթացքում 4 դաս, յուրաքանչյուրը 60ր տևողությամբ:

Խմբի դեպքում աբոնեմենտի արժեքը 12 000 դրամ է, անհատական աբոնեմենտի դեպքում` 20 000 դրամ:

Առաջին ամսվա ողջ հասույթը կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին:
Իսկ Արցախի մեր հայրենակիցները հնարավորություն ունեն անվճար մասնակցելու դասերին:

Մասնակցության համար զանգահարել 095 25 55 75, 095 95 35 35 հեռախոսահամարներին:

Հարգելի այցելու,

լրացրեք ինֆորմացիան գնի հայտ ուղարկելու համար և մեր աշխատակիցները 3 աշխատանքային օրվա ընթացքում կապ կհաստատեն Ձեզ հետ։