photo

ՊՐԵՆԱՏԱԼ ՅՈԳԱ

Բացառիկ ծրագիր ապագա մայրերի համար

Հունիսի 5-ից ամեն չորեքշաբթի «ԱՅԱ ՄԱՐԻԱ» առողջարանը կազմակերպում է հատուկ ծրագիր հղիների համար:

Ծրագիրը ներառում է`

  Բացօթյա պրենատալ յոգա
  Պրենատալ արտ ծրագիր /ինտերակտիվ/
•  Պրենատալ հոգեբանական ծրագիր
  Էկո սնունդ

Պրենատալ  յոգան առողջ հոգու և մարմնի պահպանման միջոց է: Ներառում է հատուկ դիրքեր հղիների համար, որոնք ամրապնդրում են մարմնի ճկությունն ու ուժը, հավասարակշռությունը, արյան շրջանառությունը և մարսողությունը: Յոգայի այս տեսակը նպաստում է ողնաշարի դիրքի ամրապնդմանը, ինչը հնարավորություն է տալիս խուսափել հղիության ընթացքում առաջացող անհարմարություններից և ցավերից:
Պրենատալ յոգայի բաղկացուցիչ մասն են կազմում շնչառական վարժանքները, որոնք նպաստում են շնչառության կարգավորմանը:
Դասընթացը վարում է ԼԵՆԱ ԴԱՎԹՅԱՆԸ` միջազգային որակավորմամբ ինստրուկտոր, Kashmir Shaivism յոգա դպրոցի և Հայկական յոգայի ֆեդերացիայի կողմից սերտիֆիկացված, 10-ամյա փորձառությամբ մասնագետ: Լենա Դավթյանը Gold’s Gym-ի մարզիչներից է և Prana Yoga House Studio-ի հիմնադիրը:

Պրենատալ արտ ծրագիրը ներառում է`

Ազգային արմատների սնուցող ուժը. հայկական և ռուսական ազգագրական և օրորոցային երգերի ուսուցում
Նկարչական ինտերակտիվ արտ տեխնիկաներ
Երաժշտական ինտերակտիվ արտ տեխնիկաներ

Պրենատալ արտ ծրագիրը վարում է Յունգյան արտ-թերապևտ, էթնո-արտ մասնագետ, նկարիչ ՍԻՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ:

Ինչպես հայտնի է հղիության ընթացքում ամբողջությամբ փոխվում է կնոջ ներաշխարհը և հոգեվիճակը: Ծրագիրը հնարավորություն կտա ապագա մայրերին հաղթահարել նախածննդաբերական սթրեսները, ձերբազատվել վախերից, հոգեբանական առողջ կապ ստեղծել պտղի հետ, լիարժեք վայելել մայր դառնալու բերկրանքը:

Պրենատալ հոգեբանական ծրագիրը վարում է «ԱՅԱ ՄԱՐԻԱ» առողջարանի հիմնադիր-տնօրեն, հոգեբան, առողջագետ և կոուչ ԱՆԱՀԻՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ:


Ծրագրի ընդհանուր տևողությունը` 3 ժամ
Մեկ անձի մասնակցության արժեքը` 15 000 դրամ
Ամսական բաժանորդագրություն` 52 000 դրամ

Մասնակցության համար զանգահարել 095 25 55 75, 095 95 35 35 հեռախոսահամարներին:

Հարգելի այցելու,

լրացրեք ինֆորմացիան գնի հայտ ուղարկելու համար և մեր աշխատակիցները 3 աշխատանքային օրվա ընթացքում կապ կհաստատեն Ձեզ հետ։