«Այա Մարիա»-ի հիմնադիր-տնօրեն Անահիտ Հակոբյանի ղեկավարությամբ կենտրոնում իրականացվում եմ հոգեբանական մի շարք ծրագրեր, մասնավորապես`

Հոգեբանական թրեյնինգներ և սեմինարներ

Անձնային աճի կինոթրեյնինգներ

Սթրեսի հաղթահարման թրեյնինգներ

 Հոգեբանական խորհրդատվություն

Հոգեբանական խորհրդատվության կուրս

  Քոուչ սեսիաներ

  Բիոդինամիկա

«Մարդու մարմինը աստվածային դեղատուն է։ Այնտեղ կարելի է գտնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է առողջության և երջանկության համար»։
Էնդրյու Ստիլլ

Մեր օրգանիզմում գործում են հզոր մեխանիզմներ, որոնք ունակ են ինքնավերականգնվելու։ Կարևորն այն է՝ չխանգարել դրանց և ճիշտ ժամանակին աջակցել։

Կրանիոսակրալ բիոդինամիկայի և օստեոպատիայի բուժման գաղտնիքը կայանում է նրանում, որ մասնագետը կարողանում է լսել օրգանիզմի տարբեր համակարգերի ռիթմերը՝ բացահայտելու դիսֆունկցիաներն ու դրանց առաջացման պատճառները։ Դրանից հետո օրգանիզմն ինքն է սկսում ինքնակարգավորվել և վերականգնվել։

Սա նշանակում է, որ մասնագետը տարբեր թեստերի և դիտարկումների միջոցով հայտնաբերում է խափանումներն ու սահմանափակումները, մատնանշում խնդրի աղբյուրը և բիոդինամիկայի միջոցով ստեղծում է բարենպաստ պայմաններ դրա շտկման համար։

Բիոդինամիկան նախ և առաջ երկխոսություն է մարմնի հետ։ Մարմինը ցանկանում է, որ իրեն օգնեն․ այն մեզ ազդանշաններ է ուղարկում ցավի և տհաճ զգացողությունների միջոցով։

Եթե մենք մնում ենք «մանկական» հոգեբանական վիճակում՝ սպասելով, որ ինչ-որ մեկը դրսից պետք է մեզ օգնի, հայտնվում ենք մշտական կախվածության մեջ բժիշկներից։

Սակայն 21-րդ դարում հասուն գիտակցությունը մեզ հնարավորություն է տալիս ինքներս հոգ տանել մեր մարմնի մասին, զարգացնել մեր ներքին զգացողությունը, բացել տեսողությունն ու լսողությունը, կիրառել խորը շնչառական տեխնիկաներ և վստահել մեր մարմնի իմաստությանը։

Այս ամենին մեծապես նպաստում են «Այա Մարիա»-ի դետոքս և ռիթրիթ ծրագրերը, որտեղ դուք կարող եք փորձառել բիոդինամիկան, անձնային աճի հոգեբանական և արտ թերապիաները, մեդիտացիաները, շնչառական վարժանքները, ինչպես նաև վերականգնել կապը բնության հետ և արթնացնել ձեր զգացմունքները։

ԱՐՏ ԹԵՐԱՊԻԱ  Սիրանուշ Հակոբյանի կողմից

Արտ թերապիայի ժամանակ օգտագործվում են հատուկ մշակված art տեխնիկաներ, վարժանքներ, խաղեր, որոնք ստեղծագործական գործընթացի միջոցով նպաստում են անձնային աճին, լիցքաթափմանը, տրամադրության բարձրացմանը,  ինքնաճանաչմանը, ինքնաարտահայտմանը, սեփական մտքերի և զգացմունքների ներդաշնակեցմանը, ստեղծագործական կարողությունների, տաղանդների ու հնարավորությունների բացահայտմանն ու զարգացմանը, միջանձնային հարաբերությունների բարելավմանը, ինքնագնահատականի բարձրացմանը, դժվար իրավիճակներից ելքերի հայտնաբերմանը, անհրաժեշտության դեպքում նպաստում են նաև սթրեսի հաղթահարմանը:

Մասնակիցներին սպասվում է անմոռանալի և զվարճալի ժամանց, դրական լիցքեր:

«ԱՅԱ ՄԱՐԻԱ»-ում արտ թերապիայի ծրագիրը ներառում է`

  • նկարչաթերապիա
  • երաժշտաթերապիա
  • հայկական էթնո պարեր

 

Յուրաքանչյուր հանդիմանը աշխատում ենք  3 կետերից որևէ մեկով:

Նկարչաթերապիայի ժամանակ օգտագործում ենք զանազան ներկեր. գուաշներ, ջրաներկեր, յուղամատիտներ, մատիտներ, մարկերներ:

Երաժշտաթերապիայի ժամանակ օգտագործում ենք երաժշտական գործիքներ:

Արտ թերապիային և երաժշտաթերապիային մասնակցելու համար պարտադիր չէ տիրապետել որևէ երաժշտական գործիքի կամ նկարչական հմությունների:

Հարգելի այցելու,

լրացրեք ինֆորմացիան գնի հայտ ուղարկելու համար և մեր աշխատակիցները 3 աշխատանքային օրվա ընթացքում կապ կհաստատեն Ձեզ հետ։