
- Երգեցողությունը մարմնին հաղորդում է «ճիշտն» վիբրացիաներ, որոնք ակտիվացնում են մեր կենսունակությունը:
- Երգեցողության ժամանակ մարդու ուղեղում արտադրվում են հատուկ քիմիական նյութեր, որոնք մեզ փոխանցում են հանգստություն և ուրախություն:
- Երգեցողությունը բարելավում է արյան շրջանառությունը, որը դրական է անդրադառնում ձայնալարերի, նշիկների և ավշային հանգյուցների վրա և դրանով իսկ զգալիորեն բարձրացնում է դիմադրողականությունը:
- Երգեցողության ժամանակ արյան մատակարարման բարելավումը հանգեցնում է ուղեղի գործունեության ակտիվացմանը։ Այն սկսում է ավելի ինտենսիվ գործել, ինչի արդյունքում բարելավում է հիշողությունը դարձնում դյուրին ցանկացած ինֆորմացիայի ընկալում։
- Ուշադրություն, աղջիկներ! Գլխի արյան մատակարարման բարելավումը երիտասարդացնում է օրգանիզմը, նպաստում է մաշկի որակի բարձրացմանը։
- Երգեցողությունը շատ օգտակար է թոքային հիվանդությունների դեպքում, քանի որ ոչ միայն փոխարինում է շնչառական վարժանքներին, այլև նպաստում է կրծքավանդակի զարգացմանն ու ճիշտ շնչառությանը, ինչը զգալիորեն նվազեցնում է սրացումների քանակը։
- Պարբերաբար երգչախումբ հաճախելը նպաստում են օրգանիզմում A-իմունոգլոբուլինի և հիդրոկորտիզոնի ավելացմանը, որոնք համարվում են բարձր դիմադրողականության ցուցանիշներ։
- Ներկայումս մշակվել են մեթոդներ երգեցողության միջոցով կակազումը բուժելու և առոգանությունը բարելավելու համար։
- Երգեցողությունն անգամ նպաստում է ավելորդ քաշի նվազեցմանը։ Երբեմն գերքաշի խնդիր ունեցող մարդկանց առաջարկում են քաղցի զգացումի դեպքում երգել 2-3 երգ։
Այդ իսկ պատճառով էլ մասնագետները խորհուրդ են տալիս օրեկան առնվազն 5 րոպե երգել հավասարեցնելով երգեցողությունը ֆիզիկական վարժանքներին։
«ԱՅԱ ՄԱՐԻԱ»` առողջության և երիտասարդության պահպանման Ձեր լավագույն խորհրդատուն: