Շատերիս համար անհանգստությունն ամենասովորական իրավիճակներից է։
Ինչ-որ բան այնպես չէ տանը, աշխատանքում, երեխաների հետ կամ երկրում և մենք սկսում ենք անհանգստանալ։
Անհանգստությունը սնվում է անորոշությունից, որը դարձել է մեր կյանքի մի մասը։
Ի՞նչ անել:
Անորոշության համար անհրաժեշտ է մշակել ուրիշ ռեակցիա։ Հատկապես պատասխանել մի քանի հարցի.
- Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի փոխեմ այն ինչ անհանգստացնում է ինձ
- Ինչպե՞ս կարող եմ փոխել ինքս ինձ, զարգացնել, ուժեղացնել, հմտացնել և այլն
- Ինչպե՞ս բաց թողնեմ այն, ինչը փոխել չեմ կարող
- Ինչպե՞ս պարզապես ընդունեմ այն, ինչը փոխել չեմ կարող
Չէ որ բնական երևույթները (ամպրոպ, կայծակ, անձրև, քամի) սովորաբար ընդունում ենք և սպասում մինչև անցնի։
Եթե կարողանում ենք ընդունել կյանքը որպես դպրոց, որտեղ մենք որոշակի որակներ ենք ձեռք բերում օրինակ՝ համբերություն, լռելու և սիրելու ունակություն, իմաստություն, ուժ և տոկունություն, ճկունություն և տարբեր հմտություններ ապա հեշտությամբ թողնում ենք անհանգստությունները, ընդունում կյանքն այնպիսին ինչպիսին որ կա և զբաղվում անձնային աճով։
Անձնային աճի համար «Այա Մարիա»-ն առաջարկում է թրեյնինգներ հետևյալ թեմաներով`
● Կինոթրեյնինգ կառուցված Կ․ Յունգի անձնայի աճի արքետիպերի վրա
● Սթրեսի հաղթահարման թրեյնինգ
● Ին և Յան էներգիաների ներդաշնակային թրեյնինգ
Մասնակցության և մանրամասների համար զանգահարել 095 95 35 35, 095 25 55 75 հեռախոսահամարներին: