
Աղիների միկրոֆլորան պատասխանատու է մեր առողջության, ինքնազգացողության, երիտասարդության և գեղեցկության համար։ Միգուցե զարմանալի թվա, սակայն փաստ է, որ աղիների միկրոֆլորայի միջոցով ձևավորում է մեր անձը, ցանկությունները, հակումները, զգայական դաշտը, հոգեբանությունը, առողջությունը և աշխարհընկալումը: Սա նշանակում է, որ մեր աղիների միկրոֆլորան «իշխում է» մեր կյանքի վրա։
Ի՞նչի համար է պատասխանատու առողջ միկրոֆլորան`
•Տոքսիկ նյութերի դուրս բերման
•B1, B2, B3, B5, B6, B9, B12, K վիտամինների սինթեզման
•Յուղերի, թթուների և լեղու նյութափոխանակության
•Հորմոնալ և բջջային իմունիտետի կարգավորման
•Որոշ անփոխարինելի ամինաթթուների սինթեզին
•Աղա-ջրային փոխանակությանը
•Աղիների լորձաթաղանթի վիճակի
•Ջերմափոխանակության համար
•Առողջ կծկումների համար
•Մասնակցում է Ca-ի յուրացմանը և այլն
Այսպիսով, օրգազիղմի լիարժեք առողջության համար պետք է ապահովել աղիների ճիշտ միկրոֆլորան։
Իսկ ինչպե՞ս ապահովել առողջ միկրոֆլորա.
•Անհրաժեշտ է սովորել ճիշտ «կերակրել» միկրոբիոտիկան, ինչը նշանակում է, որ կերակրացանկում պետք է լինի ավելի շատ թարմ բուսական բջջանյութ (բանջարեղեն, կանաչի, մրգեր, ընդեղեն, ձավարեղեն և ճիշտ թեփ)։ Այսինքն սննդի 80 %-ը պետք է լինի բուսական։
•Խմել մաքուր և կեդանի ջուր։ Ջուրը պետք է խմել ուտելուց 30 րոպե առաջ։ Այն օգնում է ստամոքսում մարսողական թթուների սինթեզմանը, մարսողական ֆերմենտների արտադրությանը լյարդում, ինչպես նաև ակտիվացնում է ենթաստամոքսային հյութի արտադրման:
•Միայն բուսական սնունդ ընդունելը բավարար չէ։ Այն անհրաժեշտ է լավ ծամել 30-60 վրկ։
•Ուտելու ընթացքում պետք է հնարավորինս չխառնել տարբեր մթերքներ՝ մինչև 3 տեսակ մեկ անգամ սնվելու ընթացքում։
•Սնվել 3-4 ժամը մեկ։
•Սնունդ ընդունել բարձր տրամադրությամբ։
•Պետք է չէ ուտել սթրեսի ժամանակ։
Ցավոք միայն ճիշտ սնվելով հնարավոր չէ հաղթահարել դիսբակտերիոզը։ Նույնիսկ դեղամիջոցներն անօգուտ են, քանի դեռ չեք մաքրել օրգանիզմը խարամներից, թույներից և պարազիտներիից։
Անհրաժեշտ է ստեղծել նորմալ պայմաններ առողջ միկրոֆլորայի համար։
Առողջ միկրոֆլորա ստեղծելու համար «Այա Մարիա»-ն առաջարկում է բարձրակարգ ծառայություններ։
Օգտվեք մեր խորհուրդներից և եղեք առողջ։