Ի ՞ՆՉԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԳԱՆԻԶՄՈՒՄ ՀԵՂՈՒԿԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ ՊԱՏՃԱՌ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ

image description

Բնականոն աշխատանքի համար օրգանիզմին հեղուկ է հարկավոր: Սակայն մի խումբ գործոնների ազդեցության հետևանքով օրգանիզմում կուտակված հեղուկը հնարավոր պատճառ է հանդիսանում այտուցների առաջացման համար: Երբ այս երևույթը քրոնիկական բնույթ է ստանում, կարող է վտանգավոր ազդեցություն ունենալ առողջության վրա:


Ի՞ՆՉԸ  ԿԱՐՈՂ Է  ՆՄԱՆ  ԽՆԴՐԻ  ՊԱՏՃԱՌ  ՀԱՆԴԻՍԱՆԱԼ


ՍՆՆԴԱԿԱՐԳԸ. նատրիումն օրգանիզմին անհրաժեշտ է մի շարք կարևոր գործառույթների համար, սակայն այն բավական քիչ քանակով է անհրաժեշտ օրգանիզմին: Ամենօրյա սննդակարգում օգտագործվող մթերքը սովարաբար մեծ քանակով նատրիում է պարունակում,  ինչը և պատճառ է դառնում հեղուկի կուտակման և քաշի ավելացման համար: Ուստի` ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏՐՎՈՒՄ նվազագույնի հասցնել աղի օգտագործումը:


ԿԵՆՍԱԿԵՐՊԸ. նստակյաց կենսակերպը կամ շատ երկար ժամանակ կանգնած անցկացնելը ևս կարող են հեղուկի կուտակման պատճառ հանդիսանալ: Երկուսն էլ վտանգավոր են առողջության համար և կարող են բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա, այդ թվում՝ հանգեցնել այտուցների:
Ուստի` ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏՐՎՈՒՄ հետևել արյան շրջանառությանը: Եթե աշխատանքի պատճառով երկար ժամանակ եք անցկացնում նստած դիրքում, ընդմիջումներն օգտագործեք քայլելու համար:


ՍՐՏԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ. այս հիվանդությունների հետևանքով այտուցներ կարող են առաջանալ որովայնի և ոտքերի հատվածում: Ախտորոշումը կարող է կատարվել միայն մասնագետի կողմից՝ համապատասխան հետազոտությունների անցկացումից հետո:


Եթե ցանկանում եք լինել առողջ, անհրաժեշտ է օգտագործել առողջ սնունդ, ձևավորել առողջ կենսակերպ և առողջության պահպանման նոր սովորույթներ: Այս հարցում կօգնեն «ԱՅԱ ՄԱՐԻԱ»-ի առողջագետները, որոնք Ձեզ համար կկազմեն անհատական դետոքս ծրագիր:

Հարգելի այցելու,

լրացրեք ինֆորմացիան գնի հայտ ուղարկելու համար և մեր աշխատակիցները 3 աշխատանքային օրվա ընթացքում կապ կհաստատեն Ձեզ հետ։