
«Սկսիր ուտել օգտակարը` մերժելով վնասակարը»
!Չի աշխատում: ? Ինչու՞: ! Որովհետև պետք է աշխատել ոչ թե սննդային ցանկությունների, այլ դրանց առաջացման խորքային պատճառների հետ։
Ինչու՞ Ձեզ մոտ չի ստացվել
Իդեալական սննդակարգի անցնելու ճանապարհին հնարավոր է դուք բախվել եք մի շարք խոչընդոտների, որոնք խանգարել են հասնել ցանկալի արդյունքների։ Օրինակ`
- Չի ձևավորվել նոր սովորություն. դուք սկսել եք փոխել սննդակարգը, սակայն չեք կարողացել պահպանել նոր գործողությունները, քանի որ շատ էին սահմանափակումներն ու արգելքները։
- Իրարամերժ գիտելիքների հետևանքով չկա հստակ պատկերացում , թե որ սկզբունքին կամ համակարգին հետևել։ Հնարավոր չէ համակարգել և մի ընդհանուր գծի բերել ճիշտ սննդակարգի գիտելիքը։ Դուք հանդիպում եք չափից ավելի արգելքների, հակասությունների և չգիտեք ինչ ընտրել:
- Անբավարար էներգիա նոր գործողությունների համար. չկա էներգիա շարժվելու, մարզվելու, ինքդ քեզ լսելու և ուսումնասիրելու համար։ Ձեր էներգիան բավարարում է միայն կուշտ ուտելու և բազմոցին պառկելու համար։
- Գաղափարակիցների և սատարողների բացակայությունը. չկան ձեր նպատակները և գաղափարները կիսող մարդիկ։ Չկա մեկը, ումից կարելի է խորհուրդ հարցնել և ով կկարողանա օգնել և ընդունել ձեզ։
ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄ
Ձևավորում ենք այնպիսի մեթոդներ, որոնք օգնում են մաքրել սննդային ցանկությունները այնպես, որպեսզի վնասակար սննդի ցանկություն ուղղակի չլինի։ Առանց ստիպողականության և արգելքների` շնորհիվ սնվելու հոգեբանական պատճառների բացահայտման և նոր սովորույթների ձեռք բերման։
Եվ այսպես.
- բացահայտում ենք սխալ սնվելու պատճառները,
- պատրաստի դիետոլոգիական շաբլոնների փոխարեն սովորում ենք զարգացնել սեփական մարմնի զգայական պահանջմունքների գիտակցումը, որպեսզի ընտրենք մեզ համար իդեալական սնունդը ճիշտ պահին և ճիշտ քանակով,
- աշխատում ենք կյանքի հանգույցային պահերի հետ և հոգեկան իրավիճակների կարգավորման հետևանքով փոխում նաև սննդային ցանկությունները։
Ի՞ՆՉ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՁԵԶ ՍՊԱՍՈՒՄ
- Ինքնազգացողության բարձրացում և սննդամթերքի ճիշտ ընտրություն։
- Իրական և կեղծ սովի զգացողության տարբերակում։ Դուք կկարողանաք հասկանալ կեղծ սովի զգացողության պատճառները և տարբերել իրական սովի զգացողությունից և բավարարել այն։
- Սեփական ցանկությունները տարանջատել երբևէ պարտադրվածից և կառավարել դրանք։
- Էներգիայի մակարդակի բաձրացում։ Դուք ուզում եք շարժվել, մարզվել, գործել և ստեղծագործել։
- Որակական փոփոխություններ կյանքի բոլոր ոլորտներում: Փոխելով սննդային սովորույթները փոխվում է բնավորությունը, հարաբերությունները, սիրած անհատը, փողը։
Եվ այս ամենը հնարավոր է շնորհիվ «ԱՅԱ ՄԱՐԻԱ»-ի հեղինակային դետոքս ծրագրի:
Հարցերի դեպքում զանգահարել 095255575, 095953535 հեռախոսահամարներին: