Մարդու օրգանիզմում ամեն վայրկյան տեղի են ունենում հազարավոր գործընթացներ, որոնցից մեկն էլ նյութափոխանակությունն է կամ մետաբոլիզմը (հունարենից թարգմանաբար նշանակում է փոփոխություն): Այն օրգանիզմի համար խիստ անհրաժեշտ կենսապահովման քիմիական փոխարկումների ամբողջությունն է:
Նյութափոխանակությունն ընթանում է 3 հիմնական ուղղություններով`
- սննդանյութերը փոխակերպում է էներգիայի, որն անհրաժեշտ է բջջային գործընթացների իրականացման համար,
- սննդանյութերը վերածում է սպիտակուցների, լիպիդների, նուկլեինաթթուների և որոշ ածխաջրերի կառուցվածքային միավորների,
- հեռացնում է ազոտային արգասիքները:
Նյութափոխանակությունը հաճախ է համարվում քաշի ավելացման պատճառ: Սակայն իրականում նյութափոխանակությունը մեծամասամբ «հոգ է տանում» մեր կենսագործունեության պահպանման և ոչ թե քաշի կարգավորման մասին։ Քաշի կարգավորումը, դրա ավելացումը կամ պակասեցումը բարդ գործընթաց է, որի վրա մի շարք գործոններ են ազդում, ինչպիսիք են գենետիկան, սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը, քունը, սթրեսը, հորմոնները։
Եվս մեկ համոզմունք կա, որ տարիքի հետ նյութափոխանակությունը դանդաղում է։ Այն իրատեսական է, քանի որ տարիքն իրապես ազդում է նյութափոխանակության արագության վրա։ Էներգիայի ծախսը պակասում է տարիքի հետ, այդպիսով նաև՝ մկանային ծավալը։ Ահա թե ինչու է այդքան կարևոր ֆիզիկական ակտիվությունը, առողջ սննդակարգը և բնության հետ կապը: Հենց այս նպատակով «ԱՅԱ ՄԱՐԻԱ»-ն առաջարկում է առողջության պահպանման նոր մշակույթ` հեղինակային դետոքս ծրագիր: