3 պարզ խորհուրդ, որոնք կնպաստեն ուղեղին մնալ երիտասարդ և առողջ
Հավանաբար Դուք ևս կարծում եք, որ ծերացումը անխուսափելիորեն ազդում է ուղեղի գործունեության վրա և ոչինչ հնարավոր չէ ձեռնարկել այն կանխելու համար։ Սակայն դա այդքան էլ ճիշտ չէ:
Ժամանակի ընթացքում ուղեղում կուտակվում են տոքսիններ՝ տաու սպիտակուցներ և բետա-ամիլոիդային թիթեղիկներ, որոնք հանդիսանում են ծերացման նախնական ախտանիշներ և խոսում են ճանաչողական, մտավոր ունակությունների նվազեցման մասին։ Սա բնական գործընթաց է, սակայն շատ գործոններ կարող են նպաստել սրացմանը և գործընթացի արագացմանը ։ Օրինակ՝ սթրեսները և նեյրոտոքսինները, ալկոհոլը և ոչ բավարար քունը։
Ինչպե՞ս օգնել ուղեղին մնալ երիտասարդ և առողջ
1․ Պարտադրեք Ձեր սրտին ավելի հաճախ բաբախել
Ձգտեք շաբաթական 2,5 ժամ հատկացնել կարդիովարժություններին։
2․ Փոխեք Ձեր սննդակարգը
Ապացուցված է, որ կալորիաների սահմանափակումը սնվելու ընթացքում, ինչպես նաև ինտերվալային սովը, նպաստում են նեյրոգենեզին։ Բացի այդ, այն նվազեցնում է նյութափոխանակության խանգարումները։
Սննդակարգում շաքարի կրճատումը նպաստում է գլխուղեղի բջիջներում օքսիդացման պրսցեսների բացասական ազդեցության նվազեցմանը։
Ապացուցված է նաև, որ ջրով մեկօրյա սովը բարելավում է ուղեղի գործունեությունը և խթանում նեյրոգենեզը։
3․ Կարգավորեք Ձեր քունը
Քունը խթանում է ուղեղի «մաքրմանը», որն իրականացվում է գլիմպային համակարգի միջոցով։ Այն դուրս է մղում տոքսինների կուտակումները՝ տաու սպիտակուցներն ու բետա-ամիլոիդային թիթեղիկները։
Ըստ հետազոտողների` մեկ անքուն գիշերը խլում է IQ-ից մի քանի միավոր։ Ուստի` ձգտեք քնել օրական 7-9 ժամ և մի հրաժարվեք կեսօրվա հանգստից, եթե զգում եք դրա անհրաժեշտությունը։
Փորձեք երեկոները զբաղվել նիդրա-յոգայով:Համացանցում կան բազմաթիվ տեսանյութեր, որոնց օգնությամբ դուք կարող եք ինքնուրույն կատարել վարժությունները։
Ընտրեք վերը նշված գործողություններից ցանկացածը և սկսեք ջանասիրաբար կիրառել այն միչև այն կդառնա սովորույթ։ Մեր տարի անց կհայտնաբերեք, Դուք ավելի առողջ եք, եռանդուն և մոտիվացված: