Գարնանն ավեի քան երբևէ ահրաժեշտ է ամրապնդել օրգանիզմի դիմադրողականությունը: Ի՞նչից սկսել: Իհարկե՝ սննդակարգից:
Մենք առաջարկում ենք թոփ 5 մթերքներ, որոնք կբարձրացնեն դիմադրողականությունը, կբարելավվեն ինքնազգացողությունն ու առողջությունը:
1. ՀԱՏԱՊՏՈՒՂ
Հատապտուղները /հաղարջ, ելակ, ազնվամորի/ հարուստ են վիտամիններով և միկոէլեմենտներով, պարունակում են մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք հակազդում են բորբոքային գործընթացների զարգացմանը:
Հաղարջի մեջ պարունակող վիտամինները բարելավվում են շնչառական համակարգի աշխատանքը՝ նվազեցնելով թոքերի բորբոքման ռիսկը:
Հատապտուղները ցանկալի է ուտել նախաճաշին և օգտագործել ինչպես առանձին, այլնպես էլ որպես լրացում աղցաններում:
2.ՉԱՂԱՑԱԾ ՑՈՐԵՆԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՀԱՑ
Հարվարդի համալսարանի գիտնականները ապացուցել են, որ մարդիկ, ովքեր պարբերաբար ուտում են թեփ, շիլա և չաղացած ցորենից պատրաստված հաց, ավելի քիչ են հիվանդանում սիրտ-անոթային հիվանդություններով, հիպերտոնիայով և շաքարային դիաբետով: Պատճառը բարդ ածխաջրերի և բուսական մանրաթելերի պարունակությունն է, ինչը հիանալի մաքրում է օրգանիզմւը տոքսիններից և խարամներից:
3. ՈՍՊ
Սա դիետիկ մանրաթելերի մեկ այլ աղբյուր է, որը հարուստ է բուսական սպիտակուցներով:
Համաձայն The Journal of Nutrition-ում հրապարակված նյութի, գիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ոսպի հաճախակի կիրառումը 35%-ով նվազեցնում է շաքարի մակարդակը արյան մեջ:
4. ՃԱԿՆԴԵՂ
Ճակնդեղը նվազեցնում է արյան ճնշումը, հատկապես մեծահասակների մոտ: 2017թ. գիտնականները բացահայտել են, որ ճակնդեղի հյութի կիրառման արդյունքում բարձրանում է ուղեղի ակտիվությունը մեծահասակների մոտ:
5. ԿԻՄՉԻ ԿԱՄ ՍՈՒՍԱՄԲԱՐԵՂԵՆ
Կիմչին կորեական կծու կաղամբ է, որը պատկանում է ֆերմենտացված կերակրատեսակներին: Այն բարելավում է աղիքա-ստամոքսային տրակտի աշխատանքը և հանդիսանում է պոֆիլակտիկ միջոց դիսբակտերիոզի համար:
Առողջ եղեք ոչ միայն գարնանը, այլ բոլոր եղանակներին: