«Սթրես» բառը անգլերենից թարգմանաբար նշանակում է ճնշում, լարվածություն:
Սթրեսը հոգեֆիզիոլոգիական ռեակցիա է, հատուկ վիճակ, գոյության նոր պայմաններին հարմարվելու ճանապարհին:
Այն օրգանիզմի յուրահատուկ պատասխանն է իր առջև դրված պահանջներին:
Հ. Սելյե
Սթրեսային վիճակը մարդու նորմալ վիճակներից է: Այն օրգանիզմի մեծ կամ փոքր լարվածությունն է՝ կապված մարդու կենսագործունեության հետ: Այնուամենայնիվ, սթրեսը խախտում է հոգեկանի հավասարակշռությունը, իսկ հոգեկանի կարևոր ֆունկցիաներից մեկը հենց օրգանիզմի գործունեության հավասարակշռության պահպանումն է: Սթեսի հետևանքով հոգեկանի առջև կարևորագույն խնդիր է ծագում՝ վերականգնել այդ հավասարակշռությունը, այլ կերպ ասած, հարմարվել նոր պայմաններին:
Հաղթահարելով սթրեսային իրավիճակները՝ մարդը նոր որակ է ձեռք բերում և կատարելագործվում: Իսկ եթե սթրեսը չի հաղթահարվում, ապա այն հանգեցնում է մի շարք հոգեֆիզիոլոգիական հիվանդությունների առաջացմանը, որոնք էլ հնարավոր չէ ապաքինել զուտ բժշկական միջամտությամբ:
Հոգեմարմնական գործընթացների հետևանքով կարող են փոխվել հետևյալ օրգան-համակարգերը.
- Կենտրոնական նյարդային
- Շնչառական
- Մարսոզական
- Միզասեռական
Ինչպես նաև կարող են առաջանալ չախտորոշված այլ բնույթի խանգարումներ:
Մեր օրերում կյանքի բարձր սթրեսային պայմաններում հաճախ են առաջանում մարմնական խնդիրներ, որոնց սկզբնական պատճառը պայմանավորված է որոշակի հոգեկան վիճակներով կամ դժվարություններով: Նման դեպքում խորհուրդ է տրվում դիմել հմուտ հոգեբանի խորհրդատվության:
Օրգանիզմի հավասարակշռության վերականգնման համար «Այա Մարիա»-ն առաջարկում է հոգեբանական ծառայություններ՝ անհատական խորհրդատվություն, քոուչ սեսիաներ, արտ թերապիա, իսկ ընդհանուր օրգանիզմի մաքրման և առողջության պահպնման համար՝ ՏՈՏԱԼ ԴԵՏՈՔՍ հեղինակային ծրագիր՝ կենտրոնի հիմնադիր-տնօրեն, առողջագետ Անահիտ Հակոբյանի ղեկավարությամբ:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ սեղմելով այստեղ կամ զանգահարելով 095 95 35 35, 095 25 55 75 հեռախոսահամարներին: