Առողջ մարմինը ուրախ և թեթև կյանքն է, որը տանում է դեպի երկարակեցություն
Եթե Դուք.
- առավոտից զգում եք Ձեզ հոգնած, էներգազրկված և կյանքի ուրախության զգացումը կորցրած,
- ունեք ավելորդ քաշ և զգում եք ծանրություն,
- մաշկի վրա ունեք ցան և ցելյուլիտ,
- հաճախակի եք գիշերը ուտելու ցանկություն ունենում և ունեք քաղցրի պակաս,
ապա դա նշանակում է, որ Ձեր օրգանիզմին անհրաժեշտ է տոտալ մաքրում:
Հետաձգել ծերացումը հնարավոր է, եթե հասկանաք ձեր 4 նեյրոհաղորդիչների կատարած աշխատանքը:
Առաջինը ԴՈՖԱՄԻՆՆ է, որը բարձրացնում է էներգիայի քանակը օրգանիզմում և մարդը հաճույք է ստանում այն ամենից, ինչ անում է:
Այս թեստի շնորհիվ կարելի է որոշել դոֆամինի քանակը Ձեր օրգանիզմում:
Պատասխանեք ստորև նշված հարցերին` գնահատելով այո-1 կամ ոչ-0 և ապա հաշվեք 1-երի քանակը:
Դոմաֆինի որոշման թեստ`
- Ուտելուց հետո չեք հագենում: Զգում եք, որ էլի ինչ-որ բան եք ցանկանում /քաղցրավենիք, միրգ, շոկոլադ կամ շաքար/:
- Կախվածություն ունեք սննդից, հաճույք եք ստանում սննդից, միատոն սննդից հոգնում եք:
- Դժվարանում եք օրական 2լ ջուր խմել /30մլ 1կգ-ի համար/:
- Հաճախ եք պայքարում քաշի դեմ:
- Նվազում են սեռական հակումները, հակառակ սեռը հետաքրքրություն չի առաջացնում:
- Շատ եք քնում և ցանկություն ունեք անընդհատ քնելու:
- Առանց պատճառի հոգնում եք:
- Առավոտյան անկողնուց վեր կենալը խնդիր է:
- Հյուծվածության զգացում ունեք առանց պատճառի:
2 և ավել դրական պատասխանը խոսում է դոֆամինի սինթեզի խախտման մասին:
Դոֆամինի պակասի դեպքում էներգիան օրգանիզմում պարկուճավորվում է` դառնալով պահածո:
Երկրորդ նեյրոհաղորդիչը ՍԵՐՈՏՈՆԻՆՆ է: Այն համարվում է երջանկության հորմոն:
Սերոտոնինի որոշման թեստ`
- Քնած ժամանակ քրտնում եք:
- Անընհատ լարված եք, դժավարանում եք խաղաղվել:
- Գիշերը արթնանալիս դժվարանում եք վերստին քնել:
- Ուժերը նվազել են ֆիզիկական վարժություններ կատարելու համար:
- Հաճախ եք տխրում, Ձեզ բոլորը նեղացնում են:
- Աղի կերակուրները սկսել եք ավելի շատ օգտագործել:
- Հաճախ եք Ձեզ անզոր զգում և անկարող որևէ բան անելու:
- Զգում եք տրամադրության անկում, երբ շրջապատող մարդիկ Ձեզ նյարդայնացնում են:
2 և ավել դրական պատասխանը խոսում է սերոտոնինի խախտման մասին:
Երրորդ նեյրոհաղորդիչի` ԱՑԵՏԻԼԽՈԼԻՆ-ի սինթեզի խախտումը առաջացնում է սեփական գործողությունների նկատմամբ վստահության բացակայություն:
Ացետիլխոլինի որոշման թեստ`
- Ուշադրությունը հաճախ ցրված է:
- Ունեք մոտիվացիայի կորուստ նախքան որևէ բան անելը:
- Քաոսային վիճակը հանգեցնում է երկրորդական գործերի վրա կառչելուն:
- Դժվարանում եք կենտրոնանալ և հասնել նպատակին:
- Դարձել եք ավելի մոռացկոտ:
- Դժվարանում եք մտապահել անուններն ու ամսաթվերը:
- Դժվարությամբ եք հիշում նոր ինֆորմացիան:
- Առանց պատճառի ունենում եք տրամադրության փոփոխություն:
- Դժվարանում եք նկարել Ձեր երազանքի պատկերը:
2 և ավել դրական պատասխանը խոսում է ացետիլխոնի խախտման մասին:
Չորորդ նեյրոհաղորդիչը` ԳԱԲԱ-ն (գամմա-ամինաբուտիրաթթու)` տալիս է ամբողջականության և ինքնաբավության զգացողություն: Ներդաշնակեցնում է մարդու ներքին տատանումներn արտաքին բնության տատանումների հետ:
ԳԱԲԱ (գամմա- ամինաբուտիրաթթու) որոշման թեստ`
- Կարծում եք ուրիշներից ավելի ծանր եք ենթարկվում սթրեսի:
- Անհանգիստ աշխարհում դժվարանում եք պահպանել հանգստությունը:
- Առանց պատճառի հաճախ եք ունենում անհանգստության և վախի զգացողություն:
- Հաճախ Ձեզ թվում է, որ ուրիշների անհաջողությունների պատճառը Դուք եք:
- Դուք չեք տեսնում Ձեր կյանքի նպատակը և այն համարում եք անհետաքրիր ու ձանձալի:
- Հաճախ եք ունենում ծուլության զգացողություն:
- Հաճախ եք կենտրոնանում կպչուն մտքերի վրա:
- Դժվարանում եք ազատվել վատ հիշողություններից:
- Հաճախ եք անարդյունավետ աշխատանք կատարում:
2 և ավել դրական պատասխանը խոսում է ԳԱԲԱՅԻ սինթեզի խախտման մասին: